Արդեն գարուն է, ձմեռը իր տեղը զիջել է գարնանը: Ծաղիկները սկսել են ծաղկել, ծառերը սկսել են բողբոջել, իսկ մենք իջնում էնք բակ ուրախ խաղալու: Թռչունները սկսում են երգել իրենց սիրելի երգերը: Մարդիկ հանում են իրենց տաք վերարկուները: Գարնանը մայրիկների ու կանանց տոնն ենք նշում: Գարունը լի է երջանկությամբ: Գարնանը ես սիրում եմ զբոսնել մայրիկիս և հայրիկիս հետ: