Ծնվել է 1922 թվականին Արաբկիրում (Արևմտյան Հայաստան), որը ծվարած է Եփրատի ափին գտնվող Ոսկեգետակի մոտ։ 4 տարեկան է եղել, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել Կրասնոդարում։ Գաղթական արաբկիրցիները 1930-ական թվականներին եկել և Երևանում հիմնել են նոր Արաբկիր թաղամասը։ Այդ մասին իմանալով՝ 1932 թվականին մոր և քրոջ հետ վերադառնում և հաստատվում են Երևանում, հայրը ավելի ուշ միանում է իրենց, քանի որ Կրասնոդարում փռապան էր և օգնում էր ընտանիքին։

Դպրոցն ավարտելուց հետո ուղարկել են բանակ, անմիջապես սկսվել է երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել է և վերադարձել տուն, ընդունվել համալսարան։ 1948 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Եղել է «Ավանգարդ» թերթի աշխատակից՝ 19451954 թվականներին, «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար՝ 19541962 թվականներին, գլխավոր խմբագիր՝ 19621965 թվականներին, «Հայրենիքի ձայն» թերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր՝ 19651967 թվականներին, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ՝ 19671981 թվականներին, «Սովետական Հայաստան» (1989 թվականից՝ «Վերածնված Հայաստան») ամսագրի գլխավոր խմբագիր՝ 19811990 թվականներինՀայաստանի գրողների միության նախագահ՝ 19911994 թվականներինՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ 1986 թվականին, ակադեմիկոս՝ 1996 թվականին։ Մահացել է 1996 թվականի փետրվարի 21-ին Երևանում, աճյունն ամփոփած է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։